Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հանդիպել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները

Հանդիպել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները
05.06.2015 | 13:00

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Նրանք քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, անդրադարձել են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում ընդգրկված՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումներին։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ